Իտալիայում մշակութային ժառանգության պահպանման հատուկջոկատայինները գտել են Պաբլո Պիկասոյի կտավը, որ կորած էր 1912-ից, երբ փորձել են երկրից դուրս բերել: Կտավի նախնական գինը 15 միլիոն եվրո է համարվում: Իտալացիները Պիկասոյի կուբիզմով հրապուրված տարիների կտավը կներկայացնեն մամլո ասուլիսում` ի թիվս մշակութային ժառանգության մաս կազմող այլ գտածոների, որ հնէաբանական ու պատմական նշանակություն ունեն և առգրավվել են անտիկվարիատի անօրինական շուկայից: